ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան՝ կապված Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից:

Նշենք, որ ԶԼՄ-ում տեղեկություններ էին տարածվել, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս օգոստոսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների և նախկին ոստիկանապաետի միջև միջադեպ է գրանցվել։