Կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռուսաստանցիների համար անվճար կլինի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Մենք նախատեսում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը ամբողջությամբ ծածկվելու է բյուջեի միջոցներով: Համապատասխանաբար, պատվաստման սխեման բոլորին հայտնի է, այն պլանային է լինելու», — ասել է նա:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, մշակվել է համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: