Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իրենց էջերում առաջին անգամ տեղադրել են իրենց որդու` Ռոբերտի լուսանկարն առանց իրենց` նրա մեկ ամսականի առթիվ: Նրանք նախընտրել են այս անգամ ևս երեխայի դեմքը ցույց չտալ:

Միհրանը լուսանկարը մակագրել է` «Շնորհավո՛ր, իմ տղա» , իսկ Արփին` «Դու այդ փոքրիկ տղային շատ կսիրես, ավելի շատ, քան ինքդ քեզ: Նա փոքրիկ հրեշտակ է, ում դու անվանում ես` որդիս: Շնորհավո՛ր մեկ ամսականդ, իմ սեր»:

Հիշեցնենք, որ Ռոբերտը ծնվել է 04.07.2020-ին: