Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ժամը 06։50-ի սահմաններում BMW 320 մակնիշի 49 AN 449 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մшրմնական վնшսվածքներով տեղшփոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մшհшցել է, իսկ երկուսը գտնվում են ծшյրահեղ, երկուսը՝ ծшնր կայուն վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մшհшցածն ու վիրшվորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և այդ տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-Արտուշ Ներսիսյանի անվամբ։