Այսօր լույս աշխարհ է եկել դերասան Տիգրան Մնացականյանի և կնոջ` Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը: Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:

Նա նշել է երեխայի ծննդյան ամսաթիվն ու գրել, որ նրան տվել են Մարկ անունը:

Հիշեցնենք, որ սա Տիգրան Մնացականյանի երկրորդ ամուսնությունն է: Առաջին ամուսնությունից նա ունի երկու երեխա` Ռոբերտը և Արինան: