Դերասան Բեն Ավետիսյանն ու սիրելին՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր ֆոտոշարք են անցել, որից լուսանկարներ են հրապարակել Ինստագրամի իրենց էջերում:

Նրանք վերջին շրջանում բավականին հաճախ են համատեղ հրապարակումներ անում, թեև դրան նախորդող ժամանակահատվածում՝ մոտ 3 տարի, գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները:

Դիանայի հետ սիրավեպի մասին Բենն առաջին անգամ խոսեց նախորդ տարվա դեկտեմբերին:

Newsji.ru-ի հետ զրույցում Բենը պատմել էր, որ Դիանային սիրահարվել է առաջին հայացքից, իսկ Գևորգ Սիրեկանյանի տեսահոլովակը, որտեղ նա և Դիանան նկարահանվել են որպես սիրահար զույգ, պատրվակ է եղել սիրելիի հետ ծանոթանալու համար: