Դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը վերջին տարիներին շատ քիչ է հարցազրույցներ տալիս, հատկապես, եթե դրանք աշխատանքին չեն վերաբերում։

«Ինտերվյու» նախագծի շրջանակում Newsji-ն հյուրընկալել է Գարիկին, ում հետ շատ անկեղծ զրույց ենք ունեցել 2018-ին վիրահատությունից հետո առաջացած խնդրի և չքայլելու վտանգի, նույն ժամանակահատվածում իր դեմ բարձրացած հասարակական ալիքի, ուղղորդված քննադատությունների ու դրանց ազդեցության մասին։

Գարիկը, սովորաբար, չի խոսում իր ընտանիքի մասին, այս անգամ խոսել է ոչ միայն իր ստեղծած ընտանիքի, երեխաների հետ հարաբերությունների, այլև հայրական ընտանիքի մասին։ Հոր՝ աշխատանքը կորցնելուց հետո դերասանի ընտանիքը ժամանակին հայտնվել է շատ ծանր կացության մեջ, ֆինանսական խնդիրներ է ունեցել, Գարիկն էլ ժամանակին տարբեր աշխատանքներ արել՝ բանվորությունից մինչև մատուցողի օգնական, որպեսզի հասնի այն կետին, որում հիմա է։

Դերասանի մանկությունն ու ընկերական հարաբերությունները ևս հետաքրքիր բացահայտումներ են արել նրա տեսակի մասին։

Ամբողջական տարբերակը հասանելի կլինի օգոստոսի 8-ին՝ շաբաթ, ժամը 17։00-ին։